Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
Տեղեկությունը հայտնել է 112 Telegram ալիքը։
Ըստ աղբյուրի, նա բերման է ենթարկվել մայրաքաղաքի Տվերսկայա փողոցից․
«Հայաստանում նա հետախուզվում է «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն», «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում» և «Իշխանության չարաշահում» հոդվածներով: Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է մի քանի ամիս՝ 2021 թվականին»։