Ֆերգանայից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Տաշքենդի միջազգային օդանավակայանում՝ ուղեւորի վատառողջ լինելու պատճառով։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ուզբեկստանի օդանավակայանների մամուլի ծառայությունը։
«Ռուսական «Աերոֆլոտ» չվերթն իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Տաշքենդի օդանավակայանում: Պատճառը ուղևորներից մեկի վատառող լինելն է», ասվում է տարծված հաղորդագրությունում։
Հայտարարությունում նշվում է նաև, որ վատ ինքնազգացողությամբ ուղևորը հոսպիտալացվել է Տաշքենդի բժշկական հաստատություններից մեկում, իսկ ռուսական ավիափոխադրողի ինքնաթիռը թռել է Մոսկվա։