Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարեհաջող վիրահատվել է, հեռացվել է շագանակագեղձը, նա գիտակցության է եկել։ Այս մասին հայտնում են կառավարության ղեկավարի գրասենյակից։
Հայտարարության համաձայն՝ վիրահատությունը ավարտվել է բարեհաջող և առանց բարդությունների։ «Վարչապետն արթնացել է անզգայացումից և գտնվում է լավ վիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վիրահատությունից հետո Նեթանյահուն տեղափոխվել է հիվանդանոցի անվտանգ բաժանմունք, որտեղ նա կանցկացնի առաջիկա մի քանի օրերը բժիշկների հսկողության ներքո, մինչև լիովին ապաքինվի։
Դեկտեմբերի 28-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ դեկտեմբերի 29-ին վերջինս վիրահատության կենթարկվի։ Մի քանի օր առաջ նա հետազոտվել էր Հադասա հիվանդանոցում, որտեղ նրա մոտ «ախտորոշվել էր միզուղիների վարակ»։
Դրանից հետո Նեթանյահուն մի քանի օր հակաբիոտիկներ է ընդունել, ինչը նրան թույլ է տվել հաղթահարել վարակը, որից հետո նրան վիրահատություն են նշանակել։
Վարչապետի լիազորությունները վիրահատության ողջ ընթացքում, որն իրականացվել է ընդհանուր անզգայացման պայմաններում, փոխանցվել են Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինին։