Դա քեզ համար էր, որպեսզի մի քիչ ուրախ լիներ, թե չէ նայելու ուրիշ հետաքրքիր բան չէր լինի, ասել է լրագրող Պավել Զարուբինին Լուկաշենկոն՝ ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ ռեզոնանսային երկխոսությունից հետո:
Տեսանյութը՝ այստեղ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 26-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին Փաշինյանը հեռավար է մասնակցում, Բելառուսի նախագահն ասել է. «Նիկոլ Վովաևիչ, Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև հիվանդացել եք, դրա համար մենք ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և տեսքով երիտասարդ անդամ»։
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանել է, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ-ն կրկին տեսակապով կմասնակցի։ Ի պատասխան Բելառուսի նախագահը հեգնել է` ինչո՞ւմն է խնդիրը, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք Ձեր պատվիրակության այցը կազմակերպել։
Փաշինյանն էլ հիշեցրել է, որ ինքն արդեն Բելառուս մեկնելու առումով հայտարարություն արել է։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, քանի այնտեղ նախագահ է Լուկաշենկոն։