Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում


Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում
Դեկտեմբեր 29 10:14 2024

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։

«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։
 
Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»- ՄԱՍԿ։
 
Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին»,- այս մասին հայտարարել է Աղազարյանը։