Զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել բարեկարգված այգիների տեսքով․ քաղաքապետարան


Զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել բարեկարգված այգիների տեսքով․ քաղաքապետարան
Դեկտեմբեր 26 23:55 2024

2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում բացազատվել է 6000 քմ տարածք: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել արդեն բարեկարգված նոր այգիների, հարմարավետ բակերի տեսքով: Բարեկարգված 8 բակերում վերակառուցվել են խաղահրապարակները, ճեմուղիները, ոռոգման ցանցը, արտաքին լուսավորության համակարգը: 

Նորոգվել է բազմաբնակարան շենքերի 4400 քմ թեք և 8200 քմ հարթ տանիք: Տեղադրվել է 115 նստարան և 30 աղբաման: Ասֆալտապատվել է 23 350 քմ բակային տարածք, սալիկապատվել 1400 քմ մայթ, վերանորոգվել 1480 գծմ բազալտե եզրաքար:

Մանրամասները՝ տեսանյութում։