Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Միջինում , միջին քանակով բնակվող փաստացի բնակիչների թվով բնակարանի դեպքում մոտավորապես նույն գինն է։ Այսինքն՝ 60-70 քառ․ մակերես ունեցող բնակարանում, որտեղ ապրում են 4 հոգի, նույն գինն է։ Այն ժամանակ էլ մեկ անձի համար 200 դրամ էր։ Հիմա մեկ քառ․ մետրի համար կվճարեն 13 դրամ։ Այսինքն՝ որոշ մարդկանց համար կնվազի, որոշ դեպքում՝ կբարձրանա»,- ասաց Ավինյանը։