Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական օպերատիվ շտաբի խումբը հայտնաբերել է բոլոր 38 զոհերի մարմինները։ Ներկա պահին դիերն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության կենտրոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայտնաբերված դիակների թվում վեց մարդ Ղազախստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։
Հայտնաբերված բոլոր 38 դիերից մինչ այժմ պարզվել է յոթ մարդու ինքնությունը։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ որոնողական աշխատանքները սկսվել են կործանումից անմիջապես հետո և շարունակվելու են մինչև դրա ավարտը։