15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում


15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում
Դեկտեմբեր 21 19:15 2024

Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն։

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Տոբոլսկ քաղաքում՝ «Սկազկա» հանգստի կենտրոնում։ Երեխաներն այսեղ հանգստի էին եկել իրենց ծնողների հետ։ Լողալուց հետո 15 անչափահաս և երկու մեծահասակ իրենց վատ են զգացել և դիմել բժշկի։

Արդյունքում 17 մարդ, այդ թվում՝ մի նորածին, հոսպիտալացվել է բուժհաստատություն։ Տուժածների նախնական ախտորոշումը քլորից թունավորում է։

Քննիչները քրեական գործ են հարուցել սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով։