«Դու վառեցի՞ր երեխեքին, Ռադիկն էլ բենզինը լցրեց Լևոնի վրա՞, ճի՛շտն ասա». Ազատի կացարանի գործով նիստ


«Դու վառեցի՞ր երեխեքին, Ռադիկն էլ բենզինը լցրեց Լևոնի վրա՞, ճի՛շտն ասա». Ազատի կացարանի գործով նիստ
Դեկտեմբեր 20 23:52 2024

Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստի ժամանակ կողմերի հարցերին պատասխանող ամբաստանյալ Եղիշե Հակոբյանն ի պատասխան իրեն ուղղված փաստաբանի հարցին՝ հայտնեց, որ իր հետ եղել է ևս 2 զինծառայող, գրում է Infoport-ը։

«Եթե այդ պահին կրակը հանգցնեիր, երեխաները սաղ կմնա՞յին»։ Ամբաստանյալը կոնկրետ պատասխան չտվեց այս հարցին, ինչից հետո զինծառայողի ծնողը սկսեց մեղադրել վկային, թե ինքն է հրդեհել կացարանը։

Փաստաբան Նորիկյանն արձանագրեց, որ Հակոբյանը նախաքննական մարմնից թաքցրել է այդ փաստը։ Հակոբյանն էլ պարզաբանեց՝ արդարանալով․ «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»։

Նա նաև նշեց, որ վառարանը վառելիս ինքն էլ է այրվածքներ ստացել և չի կարողացել հասնել կացարանի այն հատվածը, որտեղ զինվորները քնած են եղել։

«Եթե այդ պահին կրակը հանգցնեիր, երեխաները սաղ կմնա՞յին։ Երեխեքին դո՞ւ ես վառել»։ Ամբաստանյալը կոնկրետ պատասխան չտվեց այս հարցին, ինչից հետո զինծառայողի ծնողը սկսեց մեղադրել նրան, թե ինքն է հրդեհել կացարանը։

Մանրամասները՝ տեսանյութում.