Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, նա աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու


Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, նա աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու
Դեկտեմբեր 20 19:56 2024

ՀՀ կառավարությանը 30-օրյա ժամկետ է ուզում՝ պատասխանելու համար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ կառավարության շենքում իրականացված լուսանկարահանումներին վերաբերող հարցերին։

«Փաստինֆոն» դեռևս դեկտեմբերի 6-ին գրավոր հարցում էր ուղղել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ով է թույլատրել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքան գումար է ծախսվել այդ նկարահանումների ժամանակ օգտագործված տեխնիկական միջոցների վարձակալության համար, արդյոք Նիկոլ Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ կառավարության շենքում։ Եվ ընդհանրապես՝ արդյոք կառավարության շենքի տարածքը կարո՞ղ է վարձակալությամբ տրամադրվել մոդելային գործակալություններին՝ նկարահանումների համար։

Տևական ժամանակ կառավարությունից հարցմանը որևէ արձագանք չկար, պարբերաբար հիշեցումներից հետո միայն այսօր կառավարությունից գրություն է ստացվել, որ հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի կառավարության աշխատակազմին լրացուցիչ 30-օրյա ժամկետ է անհրաժեշտ: