ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հարությունյանը: