Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը վիճաբանություն է սարքել ինքնաթիռում. վայրէջքից հետո նա ձերբակալվել է մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանում: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչությունը
«Վնուկովո» օդանավակայանում ՌԴ ՆԳՆ գծային վարչության հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել, որ Երևանից Մոսկվա ժամանող ինքնաթիռում ոչ ադեկվատ ուղևոր կա, որն իրեն ագրեսիվ է պահում ուրիշների նկատմամբ, ուստի պահանջվում է ոստիկանության միջամտությունը։ Անձնակազմի անդամները ոստիկաններին մատնացույց են արել ուղևորին, որը թռիչքի ժամանակ հարվածել է բորտուղեկցորդուհիներից մեկի գլխին և չի արձագանքել անձնակազմի նկատողություններին։
Նշվում է, որ օդանավի սրահում խուլիգանական գործողություններ կատարելու համար օտարերկրացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ: