«Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը


«Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը
Դեկտեմբեր 20 16:28 2024

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առթիվ։

«Ազգային անվտանգության ծառայության գործող և պահեստազորի սիրելի գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առիթով։

Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը՝ Դեկտեմբերի 20-ը։ Սակայն ի՞նչ տարբերություն, թե օրացույցի մեջ որ օրը կլինի կարմիրով նշված։ Միևնույն է՝ մենք հենց այսօր ենք նշելու մեր մասնագիտական տոնը՝ լինելով վստահ, որ անվտանգության մարմինների հայ աշխատակիցը եղել և շարունակելու է մնալ մեր երկրի բարեկեցության և զարգացման ամենակարևոր գործոններից մեկը։

Շնորհավոր, հարգելի գործընկերներ։ Մաղթում եմ անվտանգ և արդյունավետ ծառայություն»,- նշել է Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք՝ 2024 թվականի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը որոշեց՝ Ազգային անվտանգության ծառայողի օրը Հայաստանում այսուհետ կնշվի ոչ թե դեկտեմբերի 20-ին, այլ՝ հունվարի 8-ին։