UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի հետ ռևանշ-մենամարտի մասին։
«Մեր առաջին մենամարտից հետո ես գիտեմ, թե ինչի է ընդունակ Արմանը։ Կարծում եմ՝ կարող եմ նրան վաղաժամ հաղթել։ Օլիվեյրայի հետ մենամարտում Չարլզը յուրաքանչյուր ռաունդում քիչ էր մնում խեղդեր նրան։ Ես համոզված եմ, որ իմ վարպետությունն ավելի բարձր մակարդակի է, քան Օլիվեյրայինը և դա կարող է ինձ օգնել մենամարտը ավարտել առանց մրցավարների որոշման»,- Մախաչևի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։
33-ամյա Մախաչևն իր կարիերայում տարել է 26 հաղթանակ և 1 պարտություն։ 28-ամյա Ծառուկյանը 22 անգամ հաղթել է մրցակիցներին, 3 անգամ էլ պարտություն կրել։