Բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի. միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է. Փաշինյան


Բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի. միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է. Փաշինյան
Դեկտեմբեր 19 14:15 2024

Վերջերս անվտանգության խորհրդի նիստում մենք քննարկեցինք և հավանություն տվեցինք բանակի կերպափոխման հայեցակարգին և կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքն ընդհանուր բանակի նկատմամբ, չնայած, թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպես կարելի է, ավելի լավ վերաբերվել բանակի նկատմամբ, քան մենք ընդհանրապես ունենք: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց սա այն դեպքն է, երբ մենք խոսույթը հանրությունից ցավոք սրտի, պետք է շատ դեպքերում կտրված է, և կարծում եմ, որ պետք է բանակի ընկալումն ընդհանուր առմամբ  շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է նաև հստակ մեր քաղաքական և ռազմավարական շրջանակներում տեղավորվի, այդ թվում տարածաշրջանային իրադրության և այդ թվում խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ պետք է տեղավորվի, այդ թվում, իհարկե, մենք հստակ ասել ենք, որ ՀՀ միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է, իհարկե նաև հարակից որոշակի իրադրության մեկնաբանություններով, մենք դրա մասին խոսել ենք և էլի կխոսենք»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօր  նախատեսում է հարցազրույցի ժանրում որոշակի անդրադարձեր ունենալ  տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակին:

«Մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ: Պարզվում է՝ ամենատարբեր առողջական խնդիրների պատճառով: Կամ մենք համընդհանուր և համատարած առողջական խնդիրներ ունենք  մեր սերնդի, կամ մենք ունենք համատարած, այսպես ասած, իրադրությունների և օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահում»,- ասաց Փաշինյանը: