Բարեգործության տրամաբանությունից ընդհանրապես պետք է դուրս գալ: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների հիմնական ուղղություն դառնալը, սա անթույլատրելի է և ուղիղ հակասում է այն տրամաբանությանն ու գաղափարախոսությանը, որը մենք իրագործում ենք: Ես դեմ եմ նման որևէ տիպի աջակցություն ստանալուն, նույնիսկ, եթե եկել է ՀՀ և գտնվում է մաքսատանը, ոչինչ, թող մաքսատնից հետ տան: Աշխարհում այնքան երկրներ կան, որ դրա կարիքն ունեն ու իրենց համար խնդիր չէ օգտագործած, մաշված, կիսափչացած ապրանքները վերցնելը: ՀՀ պետք է չմտնի նման որևէ ապրանք»,- ասաց Փաշինյանը: