Գորիս համայնքում սաստիկ քամի է:
Սաստիկ քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել և էլեկտրահաղորդման լարեր պոկվել։ Քամին շարունակվում է, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Խնդրում ենք բնակիչներին՝
- Զգուշություն ցուցաբերել ծառերի տակ կայանված մեքենաների հարցում
- Հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից»,- նշվում է հաղորդագրության մեջ։