ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանը դեկտեմբերի 12-14-ը մասնակցել է Բրյուսելում կայացած ԵԺԿ Կանանց խորհրդի լիագումար նիստին Եվրոպառլամենտում, որին ներկա էին մոտ 60 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ․
«Ելույթիս ընթացքում հանգամանորեն ներկայացրեցիՀայաստանի առջև կանգնած մարտահրավերները, արտաքին վտանգները, խոսեցի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների մասին։
Ներկայացրեցի ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, մամուլի և ազատ խոսքի հետ կապված խնդիրները։ Հատկապես նշեցի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հանդեպ քաղաքական հալածանքի դրդապատճառները և այն հակաօրինական տենդենցները, որոնք այսօր առկա են ՀՀ- ում»,- նշել է նա։