«Գումի» շուկայում ձերբակալվածներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել


«Գումի» շուկայում ձերբակալվածներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել
Դեկտեմբեր 17 23:14 2024

Երևանի «Գումի» շուկայի տարածքից ձերբակալված գյուղացիներից երկուսի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Կիրառվել է վարչական հսկողություն, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը»,- մանրամասնել է նա։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) մասով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։