Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի տեղակալները ազատման դիմում են գրել


Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի տեղակալները ազատման դիմում են գրել
Դեկտեմբեր 17 22:23 2024

Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի տեղակալները ազատման դիմում են գրել: 24News-ի տեղեկությունը հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնելով, որ
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել են ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մարտիրոսյանը:


ՆԳ նախարարի այլ հրամաններով՝ Վարդան Մաթևոսյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնին, իսկ Մարիամ Գևորգյանը, Իրինա Դավթյանը և Տիգրան Մկրտչյանը վերանշանակվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոններին:

Հիշեցնենք, որ 24News-ը գրել էր, որ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մարտիրոսյանը, ըստ Արագածոտնի մարզպետի միջանձնային լարված հարաբերություններ է ունեցել մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանի հետ: Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը 24News-ի հետ զրույցում ասել էր, որ ըստ իր տեղեկությունների դեկտեմբերի 16-ը Սերգեյ Մարտիրոսյանի աշխատանքային վերջին օրն էր այդ պաշտոնում: