Երևանում վերակառուցելու ենք մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով փոքրիկների համար. Ավինյան


Երևանում վերակառուցելու ենք մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով փոքրիկների համար. Ավինյան
Դեկտեմբեր 16 22:18 2024
Այսօր մեծ ուրախությամբ այցելեցինք վերաբացված և հիմնանորոգված երկու մանկապարտեզներ՝ թիվ 135 և թիվ 161, որոնք դարձել են մեր փոքրիկների համար ավելի անվտանգ և հարմարավետ ուսումնական միջավայր: Ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
 
«Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կատարվել են էներգաարդյունավետ և սեյսմիկ ամրացման միջոցառումներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ և իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ:
 
Այս աշխատանքները կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի և ՄԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ, ինչպես նաև Երևանի համայնքի բյուջեի միջոցներով:
 
Երևանում փուլ առ փուլ վերակառուցելու ենք բոլոր մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով մեր փոքրիկների համար»,- գրել է նա։