Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվել է մասնակցել պայքարին


Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվել է մասնակցել պայքարին
Դեկտեմբեր 12 20:53 2024

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է տղամարդկանց 96 կգ քաշայինների A խմբի պայքարը: Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու մասնակից: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից մրցահարթակ պետք է դուրս գային աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը։

Պոկում վարժության մեկնարկում Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց պայքարից:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն ավարտեց ելույթները պոկում վարժությունում եւ գրանցեց 163 կգ արդյունք: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները նա ձախողեց․ Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 167 կգ: