ԱԱԾ-ն հայտնում է հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման փորձի մասին


ԱԱԾ-ն հայտնում է հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման փորձի մասին
Դեկտեմբեր 12 18:47 2024

ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: