Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ


Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
Դեկտեմբեր 12 16:37 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին: