Շիրակի մարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել


Շիրակի մարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել
Դեկտեմբեր 12 13:38 2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Մուրադյանին շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, հաջողություններ մաղթում հետագա համագործակցության հույսով և հեռանկարով»,- ասաց Փաշինյանը։ 

Մ.Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության համար։