Այն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ: Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու։
Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Շատ խորհրդանշական է, որ ՔՊ-ն մինչև վերջ վարկաբեկում և իր խմբակցությունից դուրս է շպրտում այն անձանց, ովքեր սրանից դեռ մի քանի ամիս առաջ լծված էին իշխող ուժի ամենաայլանդակ քարոզչության իրացմանը:
Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական օկուպացիան, հանձնողականությունն ու պարտվողակամությունն արդարացնող, իշխանության հանցավոր անգործությունն ամենաստոր, ճղճիմ ձևով պաշտպանողներն այլևս պետք չեն, որովհետև ինչպես հարկն է օգտագործվել-մաշեցվել են:
Իսկ մարդկային առումով նրանք Փաշինյանի համար ոչինչ են, 0 արժեք ներկայացնող ֆիգուրներ:
Այն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ: Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու»: