«Ասլանյանը խորհրդակցել է Հայրապետյանի հետ»․ ԲՏԱ նախարարությունից արձագանքել են Հակոբ Ասլանյանին


«Ասլանյանը խորհրդակցել է Հայրապետյանի հետ»․ ԲՏԱ նախարարությունից արձագանքել են Հակոբ Ասլանյանին
Դեկտեմբեր 11 19:29 2024

ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանն արձագանքել է Հակոբ Ասլանյանին․

«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»,- գրել է ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանը:

«ՔՊ» պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ սառեցնում է իր համագործակցությունը իշխող խմբակցության հետ։ Այնուհետև նա մի քանի սքրինշոթ էր հրապարակել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ՝ ըստ ամենայնի փոշմանելով և նշելով, որ նա շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: