Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ


Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
Դեկտեմբեր 11 15:17 2024

Բայրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում  Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 89կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն այսօր կմրցի ժամը  ժամը 21:10-ից:

Հիշեցնենք, որ ծանրորդ Գոռ Սահակյանը զբաղեցրել է 8-րդ տեղը, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) դարձել է երկամարտի բրոնզե մեդալակիր, իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։