Ռազմաքաղաքական միավորումները և տարածաշրջանային կոալիցիաները որոշիչ նշանակություն կունենան. ՀԱՊԿ-ը վերափոխման խնդիր ունի. Արա Այվազյան


Ռազմաքաղաքական միավորումները և տարածաշրջանային կոալիցիաները որոշիչ նշանակություն կունենան. ՀԱՊԿ-ը վերափոխման խնդիր ունի. Արա Այվազյան
Դեկտեմբեր 11 12:08 2024

Պետք է անկեղծ խոստովանել՝ ՀԱՊԿ-ը, որը ստեղծվել է բոլորվին այլ միջավայրում, նոր իրողություններին համապատասխանեցվելու խնդիր ունի. դիվանագետների խորհրդի և ՄԳԻՄՕ-Ի հերթական « ՀՀ-ն և ՌԴ-ն՝ ռեգիոնալ վերաձևավորման շրջանում» թեմայով հրավիրված համաժողովին ասաց ՀՀ նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Ըստ նրա՝ ներկայումս ՀԱՊԿ-ը  չի կարող արագ և արդյունավետ արձագանքել ժամանակակից մարտահրավերներին, քանի որ երկրները յուրովի են մեկնաբանում անվտանգության սպառնալիքների մակարդակը և համապատասխան որոշումներ կայացնում։

Այս հարցում, նրա խոսքով՝ ՀՀ-ն տխուր փորձ ունի, որը ոչ միայն ազդանշան տվեց արտաքին խաղաղացողներին կառույցի հնարավորությունների մասին, այլ նաև կազմակերպությունում  ներքին վստահությունը չամրապնդեց։

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի խորհրդի ջանքերը հույս են տալիս, որ կազմակերպության վերափոխման գիտակցում կա։  

Արա Այվազյանը նշեց, որ այսօր ռազմաքաղաքական միավորումները  և տարածաշրջանային կոալիցիաներն առաջիկայում  որոշիչ նշանակություն են ունելու։

«Ռեգոնալ կոալիցիա կազմելու խնդիր է այսօր դրվում։ Հենց այստեղ է, որ ՀՀ-ն կարող է առանցքային դեր ունենալ, որն ի վերջո կհանգեցնի ընդհանուր վտանգի հաղթահարման՝ ինչպես տարածաջանում, այնպես էլ դրանից դուրս»,-ասաց նա։