Այս տարի բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել ենք 60 ֆուտբոլի դաշտեր․ Ավինյան


Այս տարի բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել ենք 60 ֆուտբոլի դաշտեր․ Ավինյան
Դեկտեմբեր 10 22:13 2024

Այս տարի մենք բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել ենք շուրջ 60 ֆուտբոլի դաշտեր։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով տեսանյութ։

«Այս դաշտերը, իհարկե, առաջին հերթին ստեղծվել են մեր փոքրիկների, երիտասարդների և մեծերի համար՝ որպեսզի յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, ունենա հնարավորություն խաղալու, մարզվելու և առողջ ապրելակերպը դարձնել մեր կյանքում ավելի տարածված։

Հույս ունեմ, որ այս դաշտերն ու նոր հնարավորությունները կդառնան այն վայրերը, որտեղ կհանդիպեն նոր ընկերներ, կձևավորվի մարզական մթնոլորտ, իսկ գուցե մի օր էլ այստեղ կծնվեն ապագա հայտնի ֆուտբոլիստներ»,- գրել է նա։