Աղազարյանն էլ կարող է այստեղ լինել, այս միջոցառումը քաղաքական հետապնդումների ենթարկվածների մասին է. Մելիքյան (Տեսանյութ)


Աղազարյանն էլ կարող է այստեղ լինել, այս միջոցառումը քաղաքական հետապնդումների ենթարկվածների մասին է. Մելիքյան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 10 15:44 2024

Աղազարյանն էլ կարող է այստեղ լինել, այս միջոցառումը քաղաքական հետապնդումների ենթարկվածների մասին է, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ անհատապես որևէ մեկին չեն հրավիրել՝ մասնակցելու  միջոցառմանը .«Մարդու հեռախոսային գաղտնիությունը հայտնվել է ինչ-որ մարդկանց սեղանին և դարձել է տասնյակ, հարյուրավոր, ողջ հայության սեփականությունը: Այդ մարդն էլ կարող էր այստեղ լինել, մենք բոլորին սպասում ենք»։

Մելիքյանը կարևորեց ՄԻՊ Անահիտ Մանասյանի և կառույցի այլ աշխատակիցների ներկայությունը տվյալ միջոցառմանը. «Երբ նրանց հարցնում եք, թե Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, նշում են, որ իրենց հայտնի չեն նման դեպքեր: Այդ մարդիկ այստեղ են, եկեք և կտեսնեք»:

Հիշեցնենք, որ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» բողոքի ակցիա է անում Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ։