ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ


ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Դեկտեմբեր 10 11:34 2024

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերոնշյալ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

 

Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: