Վարժական հավաքների խնդիրները՝ Հայաստանում, «օրենքով նախատեսված» խտրականությունը․ զեկույց


Վարժական հավաքների խնդիրները՝ Հայաստանում, «օրենքով նախատեսված» խտրականությունը․ զեկույց
Դեկտեմբեր 9 19:19 2024
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց՝ Հայաստանում պահեստազորի «վարժական հավաքների» օրենսդրական կարգավորումների բացերին և դրա հետևանքով խտրականության և հայեցողության չարաշահման մեծ հնարավորությունների մասին։
 
Վարժական հավաքների խնդիրը Հայաստանում մարդու իրավունքների այլ խախտումներից տարբերվում է նրանով, որ այն կապված է ոչ միայն գործելաոճի կամ իրավիճակը բարելավելու քաղաքական կամքի բացակայության, այլև օրենսդրական կարգավորումների հետ։
 
Օրենքի բացերը և դրա արդյունքում պահեստազորայիններին մարտական հերթապահությանը ներգրավելու կամայական գործելաոճը անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ։
 
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով․