Ծանրամարտի ԱԱ․ Մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը


Ծանրամարտի ԱԱ․ Մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը
Դեկտեմբեր 9 09:07 2024

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 9-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Պայքարի մեջ կմտնի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 21-ամյա Գոռ Սահակյանը, որը հանդես կգա 73 կգ քաշային կարգում: