Երկրաշարժ Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք


Երկրաշարժ Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք
Դեկտեմբեր 9 00:39 2024

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 00:15-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 8-ին` ժամը 20։15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․07⁰ և արևելյան երկայնության 44.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

 
 
 

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 
 
 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Գառնի և Գողթ գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։