Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Աբրահամյան


Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Աբրահամյան
Դեկտեմբեր 8 11:48 2024

Թուրքիային աստիճանաբար հայ-ադրբեջանական գործընթացում դերակատար դարձնելուց հետո, հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ԱԳՆ տեղակալն ասում է` սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև:

Մի կողմ դնենք, որ Թուրքիան ավելի մեծ ու բարդ խնդիրներ ունի դեպի ԵՄ գնալու ճանապարհին, սակայն իշխանության այս երեսպաշտությունը սահմաններ չի ճանաչում:

Որևէ մեկը չի ասում Թուրքիային պատերազմ հայտարարեք կամ հավերժ թշնամական հարաբերություններ պահպանեք:

Սակայն Հայաստանի իշխանության քծնողականության և զիջողականության քաղաքականությունը բացառապես բերել ու բերելու է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի ապահովմանն ու տարածաշրջանում վերջիններիս դերի բարձրացմանը, իսկ դրա արանքում հայկական շահ գոյություն չունի»: