Ի՞նչ հագնել օձի տարին դիմավորելու համար։ Ոճաբաններն ու աստղագուշակները մի քանի խորհուրդ են տվել, թե ինչ պետք է հագն են կանայք, որպեսզի հաջորդ 12 ամիսներին հաջողություններ ունենան։
Այս սողունին բնորոշ է հանգստությունը և խորը բանականություն։ Հաջողություն և երջանկություն գտնելու համար հարկավոր է տոնը նշել ճիշտ հանդերձանքով։
«Ռիա Նովոստի»-ի փոխանացմամբ, դիզայներ Օլգա Մինաևայի խոսքով, ամանորյա հանդերձանքները համընկել են ընթացիկ և հաջորդ տարիների աշնան և ձմռան նորաձևության միտումներին։ Այս շրջանում տարածված են կանաչի բոլոր երանգները։ Դրանք ներառում էին ճահճի գույնից մինչև վասաբիի գույն։ Խորհուրդ էտրվում նաև շագանակագույնը, որը կապված է բնության և կայունության հետ։ Օձի տարին նշելու համար կարելի է նաև չեզոք երանգներով զգեստներ հագնել՝ մամնագույն և այլն։
«Օձը սառը արարած է, նա կենդանանում է ջերմության և արևի տակ, այնպես որ չպետք է կրել սառը կապույտ ու երկնագույն զգեստներ, զարդարել Ամանորի ծառը»,-նշել է դիզայները։
Աստղաբան Քայլա Սթարսը խորհուրդ է տալիս վառ գույներ կրել, օրինակ, կարմիր, նարնջագույն, վարդագույն և մանուշակագույն: Ոսկյա զարդերը՝ մատանիներ, ականջօղեր և թեւնոցներ, կլրացնեն տեսքը։