«36 տարի առաջ հայ ժողովուրդը սարսափելի կորուստներ կրեց»․ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին


«36 տարի առաջ հայ ժողովուրդը սարսափելի կորուստներ կրեց»․ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին
Դեկտեմբեր 7 16:47 2024

Գյումրիում գործող ռուսական կառույցների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ ծաղիկներ են խոնարհել Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության,  Ռուսական տան, ռուսական 102-րդ ռազմաբազայի, Գյումրիի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները։

«36 տարի առաջ հայ ժողովուրդը սարսափելի կորուստներ կրեց, որոնք հնարավոր չէ լրացնել։ Միևնույն ժամանակ, ամբողջ համաշխարհային հանրությունը միասնություն ցուցաբերեց այս ողբերգության առջև՝ մոռանալով եղած տարաձայնությունների մասին։ Պետք է միշտ հիշել, որ մարդկային կյանքն անգին է և շատ փխրուն, և հենց դրա պահպանման ուղղությամբ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ջանքերը»,- նշել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Յուրի Կովալկոն։