Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում


Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում
Դեկտեմբեր 7 13:32 2024

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1 200 հայկական բեռնատար։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

 

Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 4486 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն, դրանցից 1246-ը հայկական են։