Աննա Հակոբյանը հանդիպել է Չեխիայի դեսպանի հետ (տեսանյութ)


Աննա Հակոբյանը հանդիպել է Չեխիայի դեսպանի հետ (տեսանյութ)
Դեկտեմբեր 6 20:20 2024

 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պետր Պիրունչիկին և նրա օգնական Սիրանուշ Հակոբյանին։ Այդ մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի Ֆեյսբուքի էջից:

«Հանդիպման ընթացքում ես և «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը նրանց ծանոթացրինք հիմնադրամի գործունեությանը, իրականացվող և ապագա ծրագրերին, քննարկեցինք հնարավոր համագործակցության ուղիները»,- նշված է գրառման մեջ։