Փորձել են թալանել Սարգիս Ադամյանի բնակարանը․ կինը և երեխան եղել են տանը


Փորձել են թալանել Սարգիս Ադամյանի բնակարանը․ կինը և երեխան եղել են տանը
Դեկտեմբեր 6 17:35 2024

Գերմանական Bild-ը հայտնում է «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի ընտանիքից եկած սարսափելի լուրերի մասին։

 

Երկու դիմակավորված տղամարդիկ փորձել են ներխուժել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի տուն։ Այդ ժամանակ տանն են եղել ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը և որդին։

 

Կինը դիմակավորված տղամարդկանց նկատել է անվտանգության տեսախցիկների շնորհիվ։

 

Բարեբախտաբար, դեպքը լավ ավարտ է ունեցել ընտանիքի համար: Ադամյանը ոստիկանություն է կանչել, և կողոպտիչներին հաջողվել է վախեցնել:

 

«Երկու դիմակավորված տղամարդիկ փորձում էին ներխուժել այստեղ, երբ ես տանը մենակ էի Լևիի հետ: Սրանք իմ կյանքի ամենասարսափելի հինգ րոպեները էին, և ես պարզապես ուրախ եմ, որ ոստիկանությունը արագ ժամանեց», — գրել է Աննան Instagram-ի իր էջում:

 

Հավանաբար, կողոպտիչները հաշվի էին առել Ադամյանի՝ երեկոյան «Հերտայի» հետ կայանալիք հանդիպման մասնակցությունը՝ կարծելով, որ այդ ժամանակ տանը ոչ ոք չի լինի։

 

Աղբյուրը՝ Armsport.am: