ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին


ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին
Դեկտեմբեր 6 16:27 2024

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԿԽՄԿ աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին:

 

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ»,- ասված է հաղորդագրությունում։