ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում Համաշխարհային կոորդինացված ժամանակով (UTC) 18:44:19 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, փոխանցում է Euromedia24-ը։
«ԱՄՆ Ազգային եղանակային ծառայության ցունամիների նախազգուշացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնի կողմից ցունամիի նախազգուշացում է տրվել Կալիֆոռնիայի և Օրեգոնի շրջանների համար»,-գրել է Լևոն Ազիզյանը։