Հայկական կողմը համաձայնություն է տվել Մալթայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպմանը


Հայկական կողմը համաձայնություն է տվել Մալթայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպմանը
Դեկտեմբեր 5 18:56 2024

Հայկական կողմը համաձայնություն տվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք՝ երեկ Բադալյանը 24News-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պլանավորված հանդիպում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում նախատեսված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցանկացել է նախաձեռնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ հանդես գալով որպես միջոնորդ։