«ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից փաստաթուղթ չենք ստացել». Լավրովն արձագանքել է Փաշինյանին


«ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից փաստաթուղթ չենք ստացել». Լավրովն արձագանքել է Փաշինյանին
Դեկտեմբեր 5 17:04 2024

Հայաստանից ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չկան, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «մենք անդառնալիության կետն անցել ենք»:

 

«Մենք լսում ենք այս խոսակցությունները, Հայաստանի վարչապետը շատ է խոսել և քննարկել այդ թեման, մենք որևէ մեկին ոչինչ չենք պարտադրում»,- ասել է նա:

 

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանի անվտանգության շահերից է բխում միության անդամ լինելը առավելագույնս օգտագործելը: