Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցող անձանց անունները։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները.
Լևոն Անանյան
Դավիթ Առուշանյան
Շավարշ Արամյան
Էմմա Բարսեղյան
Սարիկ Մինասյան
Վահագն Մկրտչյան
Կարեն Սարուխանյան
Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,-գրել է Փաշինյանը: