ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայ բնակչության անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է. Սիրիայում ՀՀ դեսպանություն


ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայ բնակչության անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է. Սիրիայում ՀՀ դեսպանություն
Դեկտեմբեր 3 14:57 2024

Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից վերջին օրերին հաճախ տրվող հարցերին տրվել են պատասխաններ։

 

-ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայ բնակչության տարհանման հնարավորություններ կա՞ն։

 

-Անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ԱԳ նախարարությունն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները։ Այս ընթացքում դեսպանությունը պատասխանում է ՀՀ քաղաքացիների բոլոր զանգերին, հետաքրքրող՝ այդ թվում՝ փաստաթղթային ապահովման, նոր անձնագրերի տրամադրման վերաբերյալ հարցերին: Մշտական կապ է պահպանվում Սիրիայի պատկան մարմինների և համայնքային կառույցների հետ։

 

-Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակու՞մ է գործունեությունը։

 

-Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Ինչպես տեղեկացվել է նախորդ շաբաթ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ։ Գլխավոր հյուպատոսը և Դամասկոսում դեսպանության հյուպատոսական բաժինը շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։ ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Դամասկոսում ՀՀ դեսպանության հետ` զանգահարելով թեժ գծի նշված հեռախոսահամարին՝ +963960003622 (բջջային):

 

-Տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կա՞ն:

 

-Նոյեմբերի 30-ին Հալեպից դուրս գալու փորձի ժամանակ զոհված Երվանդ Արսլանյանի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող տվյալներ այս պահին չկան։