Երևանում բախվել են «Nissan»-ը և «Նիվա»-ն. վերջինը կողաշրջվել է
										
										
										
									
										
										
											
											
												Դեկտեմբեր 2
												
													21:00
													2024
												
											
										
									 
									Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են «Nissan» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը: