Դեկտեմբերի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են


Դեկտեմբերի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
Դեկտեմբեր 2 09:11 2024

ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 2-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.001 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 401.82 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 397 դրամ է, վաճառքը՝ 401։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.47 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը` 427.82։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420 դրամ է, վաճառքը՝ 425

Ռուբլու առքն էլ կազմում է 3.58 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 3.94 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3.7 և վաճառվում 3.82 դրամով։